26.11.2024
Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն 2018 թվականին ռուս զբոսաշրջիկների 25 նախընտրելի երկրների թվում է

Հայաստանն այն 25 երկրի թվում է, ուր նախընտրում են ուղևորվել ռուսաստանցի զբոսաշրջիկները 2018-ին: Այդ մասին հայտնում է վերլուծական ՏուրՍտատ ընկերությունը, որը կազմել է ՌԴ-ից արտագնա տուրիզմի երկրների վարկանիշը 2018-ի առաջին եռամսյակի համար:

ՌԴ-ից Հայաստան իրականացվել է 79.000 ուղևորություն, ինչը 22 տոկոսով ավելի է, քան 2017-ի նույն շրջանում:

Հայաստանը 22-րդ տեղում է, իսկ առաջին տասնայկում են Աբխազիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Թաիլանդը, Ուկրաինան, Չինաստանը, Էստոնիան, ԱՄԷ-ն, Գերմանիան և Լեհաստանը:

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը վարկանիշի 14-րդ և 15-րդ տեղերում են համապատասխանաբար: Վրաստան ուղևորությունների քանակը եղել է 163.000՝ աճը 21 տոկոս, Ադրբեջան՝ 147.000՝ աճը 6 տոկոս:

Ըստ գործակալության, աճի տեմպերով առաջատարներն են Քաթարը, ԱՄԷ-ն ու Թուրքիան: