29.03.2024
Ստեփանակերտում կալանավորվել են ծեծկռտուքի մասնակիցները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Աշոտյանին ու ՀՀԿ-ականներին, որ նայում ենք, զգացվո՞ւմ է, որ հալածված են. Փաշինյանը զարմացավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռու է այն մտքից, թե Հանրապետական կուսակցության անդամները քաղաքական հետապնդումների են ենթարկվում: 


Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նա, պատասխանելով դիտարկմանը, թե ՀՀԿ-ից արտահոսք է, քանի որ նրանք քաղաքական հալածանքների են ենթարկվում, արձագանքեց.


«Աշոտյանին ու Հանրապետականներին, որ նայում ենք, զգացվո՞ւմ է, որ բոլորը հալածված են»։


Միևնույն ժամանակ նա դժվարացավ պատասխանել հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀԿ-ականները հեռանում կուսակցությունից և հորդորեց որևէ կապ չփնտրել ԱԱԾ գործողությունների, սուպերմարկետներում ստուգումներրի և նրանց կուսակցությունից դուրս գալու միջև.


«ԱԱԾ գործողությունները այդ որոշումների հետ կապ չունեն: Ես իմ ելույթում ասացի, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, անկախ նրանից՝ Հանրապետական խմբակցություն են, թե Հանրապետական խմբակցություն չեն և նախկինում որտեղ են եղել։ Դուք կտեսնեք, որ դա այդպես է լինելու և դա ընդամենը ճառ չէր»,- հավելեց նա: 

Վիգեն Սարգսյանի օրոք մեկնարկած ծրագրերը կշարունակվեն իրագործվել. Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար