26.11.2024
Վահե Հակոբյանը հրաժեշտ կտա Սյունիքի մարզպետի պաշտոնին
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտում կալանավորվել են ծեծկռտուքի մասնակիցները

Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի( խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:


Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Ղարամյանը Արցախի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է: Վերջինս երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել: