25.11.2024
ՌԴ արձագանքը ՀՀ գործընթացներին համապատասխանում էր հայ-ռուսական հարաբերությունների ոգուն
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից. Պենտագոնի ղեկավար

ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից եւ Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից: Այս հայտարարությամբ հունիսի 6-ին լրագրողների առջեւ հանդես Է եկել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Բրյուսել ուղեւորվելիս, որտեղ նա մասնակցելու Է դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

«ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից: ՆԱՏՕ-ն երբեք երես չի թեքի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերից»,- նշել Է նա:

«Դրա հետ մեկտեղ, երբ մենք տեսնում ենք, թե ընտրությունների հետ ինչ Է տեղի ունենում Ամերիկայում ու եվրոպական մի քանի երկրներում, երբ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ուժի կիրառման ճանապարհով Եվրոպայում սահմանների վերաձեւման մյուս դեպքերը, այդժամ ՆԱՏՕ-ին հարկ Է լինում պատասխանել»,- հավելել Է Մեթիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: