26.11.2024
Ռազմական փորձագետ. Բաքուն ցանկանում է «փոքր արյամբ` հզոր հարվածով» լուծել ղարաբաղյան հարցը
prev Նախորդ նորություն

Մինուս մեկ ձայն՝ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը կողմ չի քվեարկի

Ես չեմ կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին և պատրաստ եմ մանդատս վայր դնել։ Այս մասին Ազգային Ժողովում իր ելույթում նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:


Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական բարդ խաղ է, որի ծալքերը անգամ իր համար անհասկանալի են: Ու թեև ինքը հավատում է Նիկոլ Փաշինյանի անձնազոհությանը, բայց ինքը երբեք անձերով չի առաջնորդվել:


«Վտանգի կանխազգացում ունեմ: Չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը մեծ, բարդ ու բազմաշերտ խաղի համակցություն չէ անհայտ ծալքերով: Ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում»,- ասաց նա:


Նա նաև նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց ինքը չի մասնակցի քվեարկությանը: Ըստ Վարդանյանի եթե կուսակցությունը դրանից հետո որոշի, որ ինքը պետք է վայր դնի պատգամավորի մանդատը, ապա հենց այդպես էլ կանի.


«Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ կարող եմ վայր դնել մանդատս»,- հավելեց նա:


Հիշեցնենք, Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր անց հայտարարեց ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին: