ՀՀ և Արցախի նախագահները մտահոգված են
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 22-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ:
Նշելով, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, նախագահները կարեւորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
ԶԼՄ-ների ներկայաթյամբ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին, որ նա յուր թիմակիցների հետ դասեր չի քաղել "մարտի 1"-ի իրադարձություններից:
Հիշեցնենք, որ Սարգսյան-Փաշինյան տապալված բանակցություններից հետո, ոստիկանությունը հավաքների դարադրեցման որոշում կայացրեց ու սկսեց բերման ենթարկել հակակառավարական ցույցների մասնակիցներին: Տեղի ունեցամ բախումներ, իրավապահները կրառեցին հատուկ միջոցներ: Բերման են ենթարկվել նաեւ ընդիմության առաջնորդներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: