Ջաբերի Անսարի. Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են բարձրագույն մակարդակի վրա
Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են բարձրագույն մակարդակի վրա: Այս մասին Թեհրանում Սիրիայի հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքական հարցերով ԻԻՀ Արտգործնախարարի ավագ օգնականը, հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Նշելով, որ տարածաշրջանում, հատկապես Սիրիայում մեծ իրադարձություններ են տեղի ունեցել, Հոսեյն Ջաբերի Անսարին հավելել է.«Այս պայմաններն անհրաժեշտ են դարձնում Իրանի ու Ռուսաստանի միջև ներդաշնակությունը»:
Ջաբերի Անսարին հույս է հայտնել, որ երկխությունների հնարավորությունը կօգտագործվի համադրումների համար:
Ալեքսանդր Լավրենտևը նշել է. «Սիրիայի իրավիճակը փոփոխվում է ամեն օր: Այս փոփոխական իրավիճակում կան և՛ դրական, և ՛ մտահոգիչ հարցեր»:
Անդրադառնալով Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ իր ունեցած հանդիպմանը, Լավրենտևը հավելել է. «Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայի իրադարձությունները»: