Սպիտակ տունը կզղջա միջուկային ծրագրից դուրս գալու իր որոշման համար․ Ռուհանի
Երկուշաբթի Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Սպիտակ տունը կզղջա, եթե որոշի դուրս գալ Իրանի միջուկային ծրագրից, հաղորդում է Reuters-ը։
«Իրանը չի խախտի միջուկային գործարքը, բայց եթե ԱՄՆ-ն դուրս գա համաձայնագրից, նա անկասկած կզղջա այդ մասին։ Մեր պատասխանն ավելի հզոր կլինի, քան կարող է պատկերացնել»,-ասել է Հասան Ռուհանին։
Հիշեցնենք․ 2015-ի հուլիսին ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը՝ Գերմանիայի հետ միասին Իրանի միջուկային հարցի կարգավորման շուրջ համաձայնության են հանգել։ Դրա համաձայն՝ Իրանն ազատվում է միջուկային ծրագրի հետ կապված բոլոր պատժամիջոցներից՝ պայմանով, որ Թեհրանն ինքը սահմանափակի այդ ծրագիրը։ Համաձայնագրի պայմանները անդամ երկրներն ամփոփել են Գործողությունների համատեղ համընդգրլուն ծրագրում։ Գործարքն ուժի մեջ է մտել 2016-ի հունվարից։