Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին ազատել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից
Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանը Արմեն Սարգսյանին ազատել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Սարսգայնի հրամանագրում ասված է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ԱԺ-ում 90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Հայաստանի 4-րդ նախագահ:
Նկատենք՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի նախագահը ընտրվեց ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:
Հիշեցնենք, արդեն երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, Արմեն Սարգսյանը կստանձնի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը: