20.04.2025
Լավրովը «հոգնել է» եւ հեռանում է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնից. RTVI
prev Նախորդ նորություն

Տիգրան Սարգսյանն ու ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են ԵՏՀ-ԱՄՆ հարաբերությունների ձևավորումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հանթսմանի հետ: Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:


Տիգրան Սարգսյանը դեսպանին ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքները, ինտեգրացիայի ինստիտուտներն ու նպատակները, ինչպես նաև ակտուալ խնդիրները, որոնք ծառացած են Եվրասիական տնտեսական միության առջև: Հատուկ ուշադրություն է հատկացվել երրորդ երկրների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրային հարաբերություններին:


Դեսպան Ջան Հանթսմանը և Տիգրան Սարգսյանն աջակցություն են հայտնել ԱՄՆ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան ինստիտուտների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հարաբերություններ ձևավորելու գաղափարին:

ՀՀ-ին ու Արցախին օգնել 60 մլն դոլարով, Ադրբեջանի ֆինանսավորումը դադարեցնել․ ԱՄՆ Կոնգրես
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար