24.11.2024
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
prev Նախորդ նորություն

Լիտվան կարող է հուսալի կամուրջ լինել ՀՀ-Եվրամիություն հարաբերություններում. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:


ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծելով դեսպան Պետրիկասի անձնական ջանքերը թե՛ միջպետական, թե՛ միջխորհրդարանական կապերի ընդլայնման հարցում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն է եւ առայժմ միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ ցեղասպանությունների դատապարտմանն ու ժխտողականության մերժմանը: Նա նշել է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է մի շարք երկրներում կազմակերպել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրություններ: Նշվել է, որ ապրիլի 30-ին նման ցուցադրություն ընդդեմ թուրքական ժխտողականության նախատեսված է իրականացնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Անդրադարձ է կատարվել Լիտվայում նման ցուցադրություն կազմակերպելու հնարավորությանը:


Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարող է հուսալի կամուրջ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա ընդգծել է փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը Լիտվայի խորհրդարանի կողմից:


Դեսպանն իր հերթին կարեւորել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, որը, նրա խոսքով, լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտների զարգացման համար: