19.04.2025
ԱՄՆ-ն սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներով՝ ՌԴ-ից C-400 ձեռք բերելու դեպքում
prev Նախորդ նորություն

Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա երկու երկրներում ընտրություններից հետո. Մամեդյարով

Պաշտոնական Բաքուն չի բացառում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով երկու պետություններում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: ԱՊԱ հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:


Նա հիշեցրել է, որ Հայաստանում նախագահ կընտրեն մարտի 2-ին, իսկ Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կկայանան ապրիլի 11-ին:


«Երբ մենք վերջին անգամ քննարկում ունեցանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մենք հաշվի առանք նախընտրական տրամադրությունները Հայաստանում և Ադրբեջանում և պայմանավորվեցինք վերադառնալ, երբ էմոցիոնալ այդ ֆոնն ավարտվի: Կան հետաքրքիր գաղափարներ ու արված քայլեր, որոնք արդեն քննարկվել են արտգործնախարարների հետ Կրակովում և ավելի վաղ Վիեննայում: Այնպես որ մենք լի ենք էնտուզիազմով և ցանկությամբ ակտիվ շարունակել բանակցային գործընթացը, ինչի մասին մեզ մշտապես հորդորում են համանախագահները», - հայտարարել է ադրբեջանցի նախարարը Ժնևում:


Մամեդյարովն ընդգծել է, որ Բաքվի համար ներկա պահին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի:  

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար