ԱՄՆ-ն սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներով՝ ՌԴ-ից C-400 ձեռք բերելու դեպքում
ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ կոչ անելով հրաժարվել ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրների ձեռք բերումից:
Ինչպես հաղորդում է Haberturk թուրքական պարբերականը, հղում անելով Վաշինգտոնի աղբյուրին, Սպիտակ տանն անհանգստացած են Մոսկվայի և Անկարայի գործարքով, ենթադրելով, որ զենիթա-հրթիռային համալիրի գործարքը «կարող է բացասաբար ազդել ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիությանը»: Ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Թուրքիային «լավագույն այլընտրանքը գտնել հակաօդային պաշտպանության կարիքները բավարարելու համար»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 29-ից ԱՄՆ նախագահը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ Այդ ցանկում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց։
Ցանկի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում՝ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված նաեւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։
Նշենք, որ Թուրքիան և Ռուսաստանը 2020 թ. պատրաստվում են ևս մեկ S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել: Այդ մասին հայտնել էր ռոսւաստանցի մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում, գրել էր Սպուտնիկը:
С-400-ների առաջին խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրով ՀՕՊ համակարգերի 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կմատարարարվեն 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար: