Բաքուն վճարունակ է, իսկ Բելառուսն ունի զենք, որ կհետաքրքրի Ադրբեջանին. փորձագետ
Ադրբեջանն ու Բելառուսը զարգացնում են կապերը քաղաքական, տնտեսական և ռազմա–տեխնիկական ոլորտներում։ Այս մասին գրում է Armiya.az-ը:
Մասնավորապես, Բելառուսն արդի զինատեսակներ է մատակարարում Ադրբեջանին։ Ադրբեջանն ի վիճակի է ժամանակին վճարել դրանց համար։ Բացի այդ, Բելառուսը ռազմական կադրեր է պատրաստում Ադրբեջանի համար։ Այդ մասին հայտարարել է բելառուս փորձագետ Անդրեյ Ռուսակովիչը։
Ըստ նրա, Բելառուսն ու Ադրբեջանը շարունակելու են զարգացնել ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Իր հերթին, քաղաքագետ Ալեքսանդր Կիսիլևը հայտարարել է, որ Բելառուսը փնտրում է զենքերի վաճառքի այլընտրանքային շուկաներ։
Նա նշել է, որ Բելառուսն ունի այն, ինչ կարող է առաջարկել Ադրբեջանին, իսկ Բաքուն վճարունակ է, ինչն այսօր շատ կարևոր է։
Փետրվարի 22–ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնելու է Բելառուս`իր գործընկերոջ հրավերով։