23.11.2024
Կարո Փայլանը Պոլսի պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Որոտան ՀԷԿ-ում իրականցվող ընթացիկ նորոգման աշխատանքները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «ՔոնթուրԳլոբալ ընկերության» զարգացման և գործող ծրագրերի ղեկավար Ռալֆ Նովակին և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ տնօրեն Արա Հովսեփյանին:

Քննարկվել են Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում իրականցվող ընթացիկ նորոգման աշխատանքներին, սարքավորումների արդիականացմանն ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը:

Հանդիպման ավատին կողմերը վերահաստատել են էներգետիկայի բնագավառում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը:


Հիշեցնենք, ամերիկյան էներգետիկ ընկերությունը 2014 թվականին 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Այս գործարքը մինչ այս պահը ամերիկյան ամենամեծ ներդրումն է Հայաստանի տնտեսությունում։


Նշենք, որ «Քոնթուր գլոբալ» ընկերությունը ունի 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: