20.04.2025
Արդեն 30 տարի Ադրբեջանի լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով. նախագահ
prev Նախորդ նորություն

Ռուսական ավիաընկերություններին գործունեության հինգերորդ ազատության աստիճան կտրամադրվի

Ռուսական ավիաընկերություններին գործունեության հինգերորդ ազատության աստիճան կտրամադրվի: Այս մասին քննարկվել է ՀՀ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպմանը: 


ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը:


Ինչպես հաղորդում են կառավարության լրատվության բաժնից, անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման, ռուսական ավիաընկերություններին գործունեության 5-րդ ազատության աստիճան տրամադրելու հարցին, զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի անցկացմանը և այլ թեմաների:

ՀՀ և ՌԴ տրանպորտի նախարարները քննարկել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար