26.11.2024
Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի ակտիվիստին հեռացրել են ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճից
prev Նախորդ նորություն

Շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ կողմերի միջեւ հնարավոր չի եղել կապ հաստատել

Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։


Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա)։


Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։


Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել տեսողական կապ հատատել շփման գծի երկու կողմերում դիտարկում իրականացնող խմբերի միջեւ։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: