26.11.2024
Իրանը նախանշել է Հյուսիս–Հարավի հեռանկարները
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի ակտիվիստին հեռացրել են ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճից

ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճից հունվրի 24-ին Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ հեռացվել է ադրեբջանցի ակտիվիստ Ահմեդ Շահինովը: Այս մասին հայտնել է ինքը՝ Շահինովը, համապատասխան գրառում կատարելով Facebook-ի իջ էջում:


Սարսգայնի ելույթի ժամանակ նա ցուցադրել է Արցախ ներթափանցացծ ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասեկրովի եւ Շահբազ Գուլիեւի լուսանկրաները, որոնք դատապարտվել են Ստեփանակաերտի դատարանում եւ բանտարկված են Արցախում: Նշվում է, որ անվտանգության ծառայությունը Շահինովին դուրս է հանել ԵԱԽԽՎ-ի նիստերի դահլիճից:


Հիշեցնենք, որ 2014 թ-ին Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։