26.11.2024
Շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ կողմերի միջեւ հնարավոր չի եղել կապ հաստատել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը նոտա է հղել Կանադային` երկու պատգամավորների Արցախ կատարած այցի կապակցությամբ

Կանադայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել երկրի արտաքին գործերի, առևտրի և զարգացման վարչությանը՝ իր բողոքն արտահայտելով կանադացի երկու պատգամավորների Արցախ կատարած այցի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Կանադացի պատգամավորներ Թոնի Կլեմանը և Ռեյչել Հարդերը 2017-ի սեպտեմբերի 2-ն այցելել են Արցախ և հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»:

Կանադայի ԱԳՆ-ն պատասխան նոտա է հղել Ադրբեջանին, որում ասվում է, որ Կանադայի խորհրդարանի երկու անդամ Արցախ են այցելել ոչ երկրի կառավարության անունից և կառավարությունը նախապես տեղեկացված չի եղել նրանց ծրագրերի մասին: Կանադան նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: