Մարդու ազատության ինդեքսով Հայաստանը 54-րդն է
ԱՄՆ-ի Կատոնի հետազոտական ինստիտուտը հրապարակել է աշխարհում մարդու ազատության ինդեքսի վերաբերյալ երրորդ ամենամյա զեկույցը, որում Հայաստանը զբաղեցրել է 159 երկրներից 54-րդ տեղը: Նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել էր 55-րդ հորիզոնականը: Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
0-10 սանդղակով Հայաստանում անձնական ազատությունը գնահատվել է 7.11 միավոր, տնտեսական ազատությունը՝ 7.60 միավոր (մարդու ազատությունը՝ 7.36 միավոր):
Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա Վրաստանը 40-րդ տեղում՝ նախորդ տարվա համեմաը բարելավելով իր դիրքը 2 հորիզոնականով, Ադրբեջանը զբաղեցրել է 128-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ երեք հորիզոնականով բարելավելով իր դիրքերը: Թուրքիան զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ Թուրքիայի վիճակը 16 հորիզոնական վատթարացել է: Իրանը տեղակայվել է 154-րդ տեղում:
Ռուսաստանը զբաղեցրել է 126-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցի համեմատ կորցնելով 14 հորիզոնական:
Մարդկային ազատության ամենաբարձր ցուցանիշով երկրների առաջատարներն են Շվեյցարիան, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան: 9-րդ հորիզոնականը կիսում են Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան: