26.11.2024
ԵՄ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը աճել է 57%-ով
prev Նախորդ նորություն

Վրաստանի ԶՈւ ուժեղացումն ԱՄՆ–ում դիտվում է ՌԴ–ին «վնասելու» հնարավորություն. փորձագետ

Վրաստանն ԱՄՆ–ից ստացել է առաջին Javelin հակատանկային միջոցները։ Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը հայտարարել է, որ Վրաստանի ԶՈւ–րի ուժեղացումն ԱՄՆ–ում դիտարկվում է, որպես ՌԴ–ին «վնասելու» հնարավորություն։

Ըստ նրա, Javelin–ի մատակարարումն ԱՄՆ–ի հին ռազմավարության շարունակությունն է, որը Վրաստանին դիտարկում է, որպես ՌԴ–ին զսպելու գործոն։

Նա նշել է, որ Վրաստանի այսօրվա իշխանություններն ագրեսիվ չեն տրամադրված ՌԴ–ին նկատմամբ, սակայն միևնույն է ընթանում են ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության ուղեծրում։

Փորձագետը հավելել է, որ Վրաստանն ԱՄՆ–ի համար հարթակ է, որի միջոցով կարելի է «վնասել» ՌԴ–ին հարավային ուղղությամբ։