ԵՄ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը աճել է 57%-ով
Եվրամիության անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է 18․56 մլրդ եվրո, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 57%-ով:
2017թ․-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Եվրամիության անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է 18․56 մլրդ եվրո, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 57%-ով:
Եվրոպայում Իրանի թոփ հինգ գործընկեր-պետություններն են Իտալիան` 4.54 մլրդ, Ֆրանսիան՝ 3.45 մլրդ, Գերմանիան՝ 2.99 մլրդ, Իսպանիան՝ 1․67 մլրդ և Հոլանդիան՝ 1․34 մլրդ եվրո ընդհանուր առևտրային ծավալով։
Լավագույն հնգյակին հաջորդում են Իրլանդիան՝ 139․6 մլն, Լյուքսեմբուրգը՝ 5․53 մլն, Էստոնիան՝ 5․2 մլն, Լիտվիան՝ 10․28 մլն, Սլովակիան՝ 24․1 մլն և Պորտուգալիան՝ 3․32 մլն եվրոյով։
Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ Իտալիայի հետ առևտրաշրջանառությունն աճել 117%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է Իրանի ու ԵՄ երկրների առևտրատնտեսական հարաբերություններում։ Աճի մակարդակով երկրորդ և երրրոդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Իռլանդիան և Լյուքսեմբուրգը՝ 114% և 102% աճով։
Այս ընթացքում Իրանը ԵՄ երկրներ է արտահանել ընդհանուր 9․22 մլրդ եվրոյի տարբեր տեսակ ապրանքներ, ինչն, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կազմում է 100% աճ։ Այս հարցում ընդհանուր մոտ 3․02 մլրդ եվրո արժողությամբ գնումների արդյունքով առաջատարը կրկին Իտալիան է, որին հաջորդում են Ֆրանսիան՝ 2․16 և Իսպանիան՝ 1․31 մլրդ եվրոյով։
Իրանը ոչ միայն արտահանման, այլև ներկրման ծավալներն է մեծացրել Եվրամիության հետ։
Այսպես՝ ԵՄ անդամ 28 երկրներից ներմուծումն անցած տարի կազմել է ընդհանուր 9․33 մլրդ եվրո, ինչը 30%-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալներից։ Ներկրման դեպքում առաջատարը Գերմանիան է՝ 2․64 մլրդ եվրոյով, որին հաջորդում են Իտալիան՝ 1․52 և Ֆրանսիան՝ 1․3 մլրդ եվրոյով։
Տոկոսային առումով ներկրման առաջատարը Պորտուգալիան է՝ 57․76 մլն եվրոյով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կազմում մոտ 326% աճ։ Իհարկե, գրանցվել է նաև կտրուկ անկում Դանիայի դեպքում՝ մինչև 5․15 մլն եվրո։
Եվրոպայում առևտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից Իրանի լավագույն գործընկերն Իտալիան է, չնայած, ինչպես փաստում են թվերը, Իրանը ձգտում է հավասարաչափ խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ բոլոր երկրների հետ։
Իրանը և Եվրոպան միմյանց համար կարևոր են։ Երկուստեք հստակորեն գիտակցում են այդ ամենը և ձգտում են էլ ավելի խորացնել և զարգացնել եղած հարաբերությունները։