ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ կկայանա 2019 թվականին
ԱՄՆ նախագահի վարչակազմը նախապատրաստել է պլան, համաձայն որի՝ ամերիկյան դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ կկայանա 2019 թվականին։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ վարչակազմում հայտնել էին, որ դեսպանատան տեղափոխումը չի կայանա Դոնալդ Թրամփի ժամկետի ավարտից շուտ։ Սակայն, պարբերականի տվալներով, Պետդեպում կազմել են պլան, որի համաձայն՝ Երուսաղեմում նոր շենք չի կառուցվի։
Դրա փոխարեն պետդեպը ծրագրում է դեսպանատան վերածել Արնոնա շրջանի հյուպատոսական շենքը։ Դա թույլ կտա դեսպան Դևիդ Ֆրիդմանին և նրա ենթականերին Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխվել հաջորդ տարի։
Թերթը հստակեցնում է, որ Արնոնայի հյուպատոսական կառույցներն ավելի ժամանակակից են և հանդերձված անվտանգության ավելի լուրջ համակարգով, քան Թել Ավիվի հյուպատոսական համալիրը։
Աղբյուրների խոսքով՝ դեսպանատան տեղափոխման արագացված գործընթացը կարող է դրական ազդել Թրամփի ժողովրդականության վրա՝ իսրայելամետ ամերիկացների և ընտրողների բողոքական զանգվածի շրջանում։