Հայաստանում մեկնարկել են ռուսական ռազմակայանի ավիանշանառուները գործնական պարապմունքները
Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիանշանառուները գործնական պարապմունքների ընթացքում յուրացնում են պայմանական հակառակորդի առավել կարեւոր օբյեկտների վրա կործանիչ եւ բանակային ավիացիայի ուղղորդման կարգը:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ պարապմունքներն անցկացվում են ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Ալագյազ» զորափորձարանում:
Դաշտային պայմաններում ավիանշանառուները բարձրլեռնային տեղանքի բարդ օդերեւութաբանական պայմաններում բարձր ու ցածր արագություններով թռիչքներ կատարող կործանիչներին եւ ուղղաթիռներին ուղղորդում են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի եւ ուղղաթիռների վրա: Բացի այդ, սպաները կատարելագործում են ավիացիայի ուղղորդման հմտությունները ինքնուրույն, զույգերի եւ օղակների կազմում՝ մոտոհրաձգային, հրետանային, զենիթային, հրթիռային ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ:
Նշվում է, որ գործնական պարապմունքներին մասնակցում են 30-ից ավելի զինծառայողներ՝ հաստիքային եւ արտահաստիքային նշանառուների թվից, եւ շուրջ 50 միավոր ռազմական, կործանիչ եւ բանակային ավիատեխնիկա: