«Արաբական գարնան» տարածաշրջանի կորուստները կազմել են 900 մլրդ դոլար. Եգիպտոսի նախագահ
Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների կորուստները 2011 թվականի «արաբական գարնան»՝ հեղաշրջումների և զանգվածային ժողովրդական հուզումների շարքի և դրանց հաջորդած հետևանքների արդյունքում կազմում են 900 մլրդ դոլար։ Նման տվյալներ է հնչեցրել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին «Հայրենիքի պատմությունը» ֆորումի ժամանակ իր ելույթում։ Ֆորումը բացվել է չորեքշաբթի, Կահիրեում, հայտնում է TASS գործակալությունը։
Ալ-Սիսիի խոսքով՝ պատերազմների, ներքին հակամարտությունների և հեղաշրջումների արդյունքում այդ շրջանում տարածաշրջանում զոհվել է 1.4 մլն մարդ, ևս 15 մլն մարդ հայտնվել է փախստականի կարգավիճակում։
Նա նշել է, որ 2013 թվականի հուլիսից, երբ զինվորականները հեռացրին «Մուսուլման եղբայրների» աջակցությունը վայելով Մուհամմադ Մուրսիին, իրավիճակը կայունանում է։
Վերջին 4 տարիներին, Եգիպտոսի նախագահի խոսքով, կառուցվել է արտադրական տարբեր ոլորտներում 11 հազար ձեռնարկություն, սղաճը կրճատվել է՝ 35 տոկոսից դառնալով 22 տոկոս, իսկ երկրի տնտեսությունում օտարերկրյա ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի կեսերից մինչ օրս կազմել է 100 մլրդ եգիպտական ֆունտ։ Ալ-Սիսին նաև նշել է,որ 2016 թվականի սեպտեմբերից լիովին դադարեցվել է անօրինական միգրացիան Եգիպտոսի տարածքից դեպի Եվրոպա։