24.11.2024
Դամասկոսը Թիլերսոնի հայտարարությունը երկրի ներքին գործերին միջամտություն է անվանել
prev Նախորդ նորություն

Թույլ չենք տա ԱՄՆ-ին մեր սահմանների մոտ ստեղծել քրդերի բանակ. Անկարա

Թուրքիայի իշխանությունները մտադիր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ խոչընդոտելու ԱՄՆ-ին Սիրիայում ստեղծել քրդերի ջոկատներից բանակ՝ սահմանների պաշտպանության համար։ Այս մասին նշված է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

«Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցքի և ահաբեկչական բանակի ստեղծում մեր սահմանի երկայնքով։ Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նման բան թույլ չտանք»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, Թուրքիայի անվտանգության խորհուրդը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված պահանջով, որպեսզի երկիրն անհապաղ առգրավի Սիրիայի քրդական կազմավորումներին մատակարարված ողջ սպառազինությունը։