23.11.2024
Որոշ ապրանքների գնաճն ամբողջությամբ պայմանավորված է հարկերի փոփոխությամբ. Շաբոյան
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կսատարեն ՀՀԿ նախագահի թեկնածուին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուին:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին կուսակցապետը պատասխանեց մասնավորապես հետևյալը. «Ամեն ինչ հնարավոր է, բայց այսօր մենք չգիտենք, թե թեկնածուն ով է: Ժողովուրդը իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը առանց մեզ որոշում կայացնելու, ներկացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:

Այս նույն ասվածի մեջ է տեղավորվում նաև հարցի պատասխանը, թե ինչու «Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրում և չի պատրաստվում սատարել «Ելք»-ի նախագահի թեկնածուին: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ ժողովուրդը որոշեց, այնպես որ առաջադրելու ու մնացածի իրավունքն էլ ոչ թե իրենցն է, կամ «Ելք»-ինը, այլ ՀՀԿ-ինը:

Հարցին՝ հնարավո՞ր է նաև ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը եթե-ներով չի խոսում, իսկ կոնկրետ այդ հարցի շուրջ քննարկում չի եղել:


Նշենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այս շաբաթ արդեն կսկսեն նախագահի թեկնածուի քննարկումները, իսկ նախագահին ԱԺ-ն կընտրի, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին: