22.11.2024
Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք օրինակելի երկիր. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հայաստանի խորրդարանը ճանաչեց 2014 թվականի եզդիների ցեղասպանությունը Իրաքում

Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը:


Նախագծին, որի հեղինակ են հանդիսանում խորհրդարանական բոլոր չորս խմբակցությունները,  կողմ է քվեարկել 91 պատգամավոր, մեկ պատգամավոր՝ ձեռնպահ:


Իր խոսքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ այսպիսով Հայաստանն իր բարոյական և իրավական գնահատականն է տալիս եզդիների ցեղասպանության հարցին:  Նրա խոսքով, այս հայտարարությունը կարևոր է նախևառաջ մարդասիրական և համամարդկային արժեքների համատեքստում: