22.04.2025
Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Էրդողանի կոչերի ֆոնին ԱՄՆ-ն սկսել է Սիրիայում «սահմանային անվտանգության ուժերի» ստեղծումը

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ սկսել է Սիրիայում սահմանային անվտանգության ուժերի ստեղծումը: Այս մասին հաղորդում է Defense Post:

Դաշինքը աշխատում է սիրիական ժողովրդավարական ուժերի հետ համատեղ: «Ներկայումս շուրջ 230 մարդ է նախապատրաստում: Նախատեսվում է ապահովել մոտ 30 հազար մարդ թվաքանակը», -հայտարարել է կոալիցիայի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թոմաս Վիլը:

Նրա խոսքով՝ նոր ուժերը կտեղակայվեն Եփրատ գետի հովտում `Սիրիայի տարածքի արեւմտյան եզրին, որն այժմ վերահսկվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից, ինչպես նաեւ՝ Իրաքի եւ Թուրքիայի սահմանների երկայնքով:

Հիշեցնենք, որ Թուրքական լրատվամիջոցները վերջին երկու օրվա ընթացքում հայտնում են թուրքական զինված ուժերի կողմից Աֆրինայում YPG- ի վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծման մասին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Աֆրինա շրջանում քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ գործողություններում Անկարան ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը:

Իրանական ատոմի գործարքի մասով ԱՄՆ հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան