24.11.2024
Չավուշօղլու. «ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը»
prev Նախորդ նորություն

Դոնալդ Թրամփը կերկարաձգի Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել 120 օրով երկարաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցման ռեժիմը։ Թրամփը կայացրել է այս որոշումը հինգշաբթի օրը՝ ազգային անվտանգության իր թիմի հետ խորհրդատվությունից հետո: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը, Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը և Պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնը։

Ինչպես նշում է գործակալությունը՝ պատժամիջոցների դադարեցման երկարաձգումը ուժի մեջ կպահի 2015թվականի՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը։ Բացի այդ այն ժամանակ կտա Սպիտակ տանը և ԱՄՆ կոնգրեսին՝ Իրանի նկատմամբ նոր սահմանափակումներ նախապատրաստելու համար։