2017 թվականին Վրաստան ավելի քան 7.5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելել, ինչը 18.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2017 թվականին Հայաստանի 1.7 միլիոն քաղաքացի է այցելել Վրաստան:
Վրաստան այցելուների թվով երկրների տասնյակն այսպիսին է.
1. Հայաստան՝ 1.71 միլիոն այցելու, 2016 թվականի տվյալների համեմատ՝ 14 տոկոս աճ,
2. Ադրբեջանը` 1.69 միլիոն այցելու, 11 տոկոս աճ,
3. Ռուսաստան՝ 1.39 միլիոն այցելու, 34 տոկոս աճ,
4. Թուրքիա` 1.24 միլիոն այցելու, 0.8 տոկոս աճ,
5. Իրան` 322 հազար այցելու, 118 տոկոս աճ,
6. Ուկրաինա՝ 193 հազար այցելու, 10 տոկոս աճ,
7. Իսրայել՝ 125 հազար այցելու, 35 տոկոս աճ,
8. Հնդկաստան` 59 հազար այցելու, 64 տոկոս աճ,
9. Ղազախստան` 56 հազար այցելու, 16 տոկոս աճ,
10. Սաուդյան Արաբիան` 56 հազար այցելու, 164 տոկոս աճ:
Զբոսաշրջիկների թիվը, որոնք Վրաստանում անցկացրել են մեկ օր և ավելի, 2017 թվականին կազմել է ավելի քան 3 միլիոն 478 հազար, ինչը 27,9 տոկոսով ավելին է 2016 թվականի ցուցանիշների համեմատ:
Հայաստանի պարագայում թվերան ավելի համեստ են: Պաշտոնական տվյալներով, 2017թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 172 402 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21%-ով ավելի է:
«Կարող ենք ասել, որ սա աննախադեպ աճ է, քանի որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եթե երկիրը զբոսաշրջության ոլորտում գրանցում է 9-12 տոկոս աճ, համարվում է աննախադեպ», - 2017 թ-ի դեկտեմբերի 19-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը` հավելելով, որ տարին կավարտվի 20-21%-ի աճով և կհատվի 1,5 զբոսաշրջիկի սահմանը: