24.11.2024
Հունվարի 1-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը
prev Նախորդ նորություն

Ցույցեր Իրանում. ձերբակալվե՞լ է արդյոք Մահմուդ Ահամադինեժադը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահամադինեժադին Իսլամական Հանրապետության քաղաքներում անցկացվող ցույցերի մասնակիցներին աջակցելու համար ձերբակալելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։


Այս մասին, ինչպես հայտնում է Sputnik Իրանը, հայտաարրել է Ահմադինեժադի փաստաբան Ադել Հեյդարին: Նա այսպես հերքել է ԶԼՄ-ների՝ Ահմադինեժադին ձերբակալելու մասին տարածած տեղեկությունը:


Ավելի վաղ Լոնդոնում հրատարակվող արաբալեզու Al-Quds Al-Arabi թերթը հայտնել էր, որ Ահմադինեժադը ձերբակալվել է անկարգություններ հրահրելու համար։ Այնուհետեւ տեղեկություններ հրապարակվեցին, որ լուրը սուտ է։


Այդ փաստն ապացուցում են նաև մի քանի ժամ առաջ Ահմադինեժադի սոցիալական էջերում հրապարակված լուսանկարները, որոնցում երևում է, որ նախկին նախագահն այցելել է իրանական հուշահամալիրներից մեկը։


Նշենք, ու Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության վերաբերյալ Իրանի ոստիկանությունը կամ պաշտոնական այլ մարմինները որևէ պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։


Դեկտեմբերի 28-ին Արևմտյան Բուշեր քաղաք իր այցելության ժամանակ Ահմադինեջադն ասել է. «Ներկայիս առաջնորդներից ոմանք ապրում են մարդկանցից հեռու և ոչինչ չգիտեն հասարակության իրական խնդիրների մասին»։


Նա նաև ավելացրել է, որ Իրանը տառապում է «տնտեսության բացակայությունից», ինչպես նաև, որ նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությունը «կարծում է, որ նրանք են հողի տերը, ժողովուրդն էլ տգետ հասարակություն է համարվում»,- գրում է Al-Quds Al-Arabi-ն։


Միաժամանակ Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք մեկնարկել են դեկտեմբերի 28-ին։ Կան տասնյակ զոհեր և հարյուրավոր ձերբակալվածներ։


Ահամիդինեժադը Իրանի նախագահն է եղել 2005-2013 թվականներին։