24.11.2024
Ամանորին Երևանը ռուս զբոսաշրջիկների ամենապահանջված քաղաքների շարքում է
prev Նախորդ նորություն

Պոլիտեխնիկի բակի տոնածառի տակ դրված արկղում ռումբ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքից բոլորին տարհանել են։


Քիչ առաջ համալսարանի բակում հավաքված լրագրողներին հաղորդել են, որ համալսարանի ներսում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղի մեջ հայտնաբերվել է լարերով փաթաթված պայթուցիկ և այժմ ուսումնասիրություն է կատարվում՝ պարզելու դրա իսկությունը (կասկածներ կան, որ այն կարող է Ամանորի հետ կապված անակնկալ լինել):


Տեղում աշխատող ոստիկանները թույլ չեն տալիս ինչպես ուսանողներին, այնպես էլ լրագրողներին ներս մտնել: Նրանք ուսանողներին հորդորեցին լքել նաև համալսարանի բակի տարածքը։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կշարունակվեն վաղը:


Shamshyan.com–ը հաղորդում է, որ արկղի վրա գրված է եղել ռեկտորի անուն–ազգանունը։ 


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: