20.04.2025
Նալբանդյանը հայտարարել է հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու մասին
prev Նախորդ նորություն

Կիմ Չեն Ըն. Հյուսիսային Կորեան կմեծացնի իր միջուկային ուժերը

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ հյուսիսկորեացի գիտնականները եւ աշխատողները կշարունակեն «նորագույն զենքի եւ սարքավորումների» արտադրությունը «միջուկային ուժերի որակը եւ քանակը մեծացնելու համար» հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Նա համապատասխան հայտարարությունը կատարել է Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ: Նա հայտարարել է, որ «այսպիսով ամբողջ աշխարհում կրկին ցուցադրվեց մեր հզոր երկրի արժանապատվությունն ու ուժը»:

Կիմ Չեն Ընն անձամբ է մեդալներով պարգեւատել նրանց, ովքեր մասնակցել են հրթիռի ստեղծմանն ու փորձարկմանը:
Նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է ավելի շատ տարբեր զենք մշակի ու արտադրի:

Թիլերսոն. ԱՄՆ-ն պատրաստ է Հս.Կորեայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար