25.11.2024
Ռուս զինծառայողները հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը
prev Նախորդ նորություն

Խոշոր վթար Լոռու մարզում. զինվորականները տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների և Վանաձորի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց: Վանաձորի հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը:


Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը զինվորականներ են: