25.11.2024
Նախագահը օրենքներ է ստորագրել
prev Նախորդ նորություն

Ռուս զինծառայողները հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները հարգել են 1988 թվականի երկրաշարժի հետեւանքների վերացման ընթացքում զոհված զինվորականների հիշատակը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:


Նշենք, որ հիշատակի միջոցառումներ անցկացվել են Գյումրիում և Սպիտակում: Ռուսական ռազմակայանի զինծառայողները, ՌԴ և ՀՀ ուժայինների, դիվանագիտական կորպուսի, վարչակազմի ներկայացուցիչները և վետերանները Գյումրիի զինվորական կայազորում, Շիրակի և Լոռու մարզերում միասին ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել երկրաշարժի զոհերի և դրա հետևանքների վերացման ընթացքում զոհված զինվորականների հուշարձաններին:  

Աղբյուրից տեղեկանում ենք, որ Գյումրիի «Մեծ ամրոց» զինվորական ավանում զորամիավորման ռազմապատմական թանգարանի «Ռազմական փառք» հուշահամալիրում զինվորներին ու սերժանտներին ներկայացվել է 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին, ինչպես նաև այն զինծառայողների սխրանքների, որոնք իրենց կյանքը տվեցին՝ օգնություն ցուցաբերելով երկրաշարժից տուժածներին: