24.11.2024
Հայաստանը 2017-ին աշխարհում 3-րդ ռազմականացված երկիրն է. BICC
prev Նախորդ նորություն

Էրդողանն Իսրայելին դիվանագիտկան հարաբերությունների խզումով է սպառնացել

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման հանգեցնել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է: Այդպիսի որոշումը ծանր հարված կլինի ողջ մարդկության համար: Մենք դա չենք թողնի: Ամերիկան այլեւս խնդիրներ չունի՞, միայն սա է մնացել: Մենք մինչեւ վերջ կպայքարենք: Կարող է հասնել նույնիսկ մինչեւ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման: Ես եւս մեկ անգամ Ամերիկային զգուշացնում եմ, որ նա չանի քայլեր, որոնք տարածաշրջանում առավել կխորացնեն ճգնաժամը», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

Նա հավելել է, որ եթե Երուսաղեմի ճանաչումը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք, տեղի ունենա, ապա «առաջիկա 5-10 օրերին Իսլամական համագործակցության կազմակերպության առաջնորդները կհավաքվեն Ստամբուլում եւ շարժման մեջ կդնեն ողջ մուսուլմանական աշխարհը»: