Թուրքիան ակնկալում է ՆԱՏՕ-ի զորավարժություններում սկանդալի հետաքննության խորացում
Թուրքիան ակնկալում է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած դեպքի ավելի մանրամասն հետաքննություն: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Ազգային անվանգության խորհրդի հայտարարությունը:
Թուրքիայի նախագահը նոյեմբերի 17-ին հայտնել էր զորավարժություններից թուրք զինվորականների հետկանչի մասին։
Ավելի ուշ Նորվեգիայի պաշտպանության նախարարը ներողություն էր խնդրել Թուրքիայից և նշել էր, որ ցավում է Անկարայի համար վիրավորական դեպքի համար: Ներողություն է խնդրել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Էրդողանը նշել է, որ այդպիսի թեման «չի կարող փակվել սովորական ներողությամբ»:
Հիշեցնենք, որ զորավարժությունների ժամանակ Նորվեգիայում սկանդալային դեպք էր տեղի ունեցել։ Դաշինքի ներկայացուցիչները տեղադրել էին «պայմանական հակառակորդի» լուսանկարներով ստենդ, որի վրա պատկերված են եղել Աթաթյուրքն ու ներկայիս թուրք առաջնորդ Թայիփ Էրդողանը։