The New York Times. Սաուդյան Արաբիայի «արաբական գարունը»
Մերձավոր Արևելքում բարեփոխումների ամենալուրջ գործընթացն այժմ ընթանում է Սաուդյան Արաբիայում, փոխանցում է The New York Times–ը։
Երկիրն անցնում է սեփական «արաբական գարունը»` սաուդյան ոճով։ Այդ «գարունն» իրականացվում է 32-ամյա թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի կողմից` հաջողության դեպքում այն կարող է փոխել Սաուդյան Արաբիան ու իսլամի ուղղվածությունն ամբողջ աշխարհում։
The New York Times–ի հետ զրույցում բեն Սալմանի անհեթեթ է համարել այն տեղեկությունները, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող արքայազների ձերբակալությունների իշխանության զավթման գործընթաց էր։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան տառապում է կոռուպցիայից սկսած 1980-ական թթ.–ից` պետական ծախսերի 10%-ը կլանվում էր կոռուպցիայով, որը տարածվում էր վերից վար։
Թագաժառանգը հավելել է, որ գողացված գումարների հետ բերելու արդյունքում պետությունը կարող է ստանալ 100 միլիարդ դոլար։