23.11.2024
Գագիկ Ծառուկյանը Արցախում նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս է կառուցում
prev Նախորդ նորություն

Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 12.505.456 մլն դոլար

Առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 12.505.456 մլն դոլար։ Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։


Այս տարի հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում և Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։


2016-ին «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։


Իր գործունեության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը մշակել ու ձեռնարկել է բազմազան ծրագրեր:  Կառուցվել է ավելի քան 489 կմ ճանապարհ Հայաստանում և Արցախում, 517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 144 կմ գազատար, 70 կմ էլեկտրական հոսանքի գիծ:


Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ:


Կառուցվել ու վերակառուցվել է 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն:


Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր և ավելին: