25.11.2024
Քաղաքական, ռազմական գործիչները զգացել ԵԱՏՄ առավելությունները, հասարակ քաղաքացիները՝ կզգան
prev Նախորդ նորություն

Ներկայացվել է ԵԱՏՄ-ին դեմ հանդես եկող գործիչների ցուցակը. նրանք կատարում են արտաքին պատվեր

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ներկայացվել է ՀՀ-ում այն հասարակական-քաղաքական գործիչների ցուցակը, որոնք հանդես են գալիս Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալուն կողմ և դա անում են արտաքին ուժերի պատվերով:


Երեւանում «Հայաստանը  ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը արտաքին ուժերի  պատվեր է» թեմայով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այց ցուցակը ներկայացրեցին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամները:


Ասուլիսի բանախոսներից Արման Ղուկասյանը վստահություն հայտնեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից: «ԵԼՔ խորհրդարանական խմբակցության անդամներն այն գործիչներն են, որոնք երկար տարիներ աշխատել են արևմտյան կառույցներում, և այսօր արևմտամետ քաղաքական գիծը նույնպես առկա է իրենց դաշինքում: Էդմոն Մարուքյանը 2006 թվականից ստացել է USAID–ի կողմից տրամադրվող դրամաշնորհներ, որոնք ծախսվել են տարբեր հասարակական ծրագրերի վրա», - նշեց նա:


ԵԼՔ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, նկատում է նա, պաշտպանեցին այնպիսի հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվում են օտարերկրյա հիմնադրամների կողմից:


«Օրինակ Ստեփան Սաֆարյանը, որը հանդիսանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնորեն, Արթուր Սաքունցը, որի կառույցը նույնպես ստանում է խոշոր դրամաշնորհներ արևմուտքից, Դանիել Իոաննիսյանը: Իրենք բոլորը ֆինանսավորվում են Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի կողմից (NED): Միայն 2016 թ. ընթացքում այս կառույցը տրամադրել է հայկական տասնյակ հկ-ներին 1,2 մլն. ԱՄՆ դոլլար», - ընդգծեց Ղուկասյանը:


Բանախոսը ավելացրեց, որ այս բոլոր ուժերի նպատակը մեկն է՝ տարածել Հայաստանում հակառուսական տրամադրություններ և մասնատել հայ հասարակությունը ըստ արտաքին հայացքների:


Մյուս բանախոս Ծովինար Կոստանյանը ասաց, որ ԵԱՏՄ-ի դեմ հանդես եկող ու հակառուսական տրամադրություններ են տարածող գործիչների ցուցակն  ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նրանք բոլորն առնչություն ունեն այս կամ այն արևմտյան կառույցների հետ և նրանց կողմից տրամադրվող դրամաշնորհների հետ:


«Օրինակ “Ելք” խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը երկար տարիներ հանդիսացել է NED հիմնադրամի կողմից ֆինանսավորվող “Հետաքննող լրագրողներ” ՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ: Ռուբեն Մեհրաբյանը, որը հայտնի է իր ծայրահեղ հակառուսական դիրքորոշմամբ, հանդիսանում է մի կառույցի ներկայացուցիչ, որը նույնպես ֆինանսավորվում է NED-ի կողմից: Մեր համոզմամբ, այն պատգամավորները, որոնք սպասարկում են արտաքին ուժերի շահերը՝ Ազգային Ժողովում տեղ չունեն: Այդպիսի պատգամավորներին պետք է զրկել մանդատից և հեռու պահել քաղաքական դաշտից», - եզրափակեց նա: