25.11.2024
Սաուդյան Արաբիայի թագավորը կայցելի Ռուսաստան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը` տարանցիկ միջանցք Կենտրոնական Ասիայի համար

826 կմ երկարությամբ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը պատրաստ է շահագործման ու Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի պաշտոնյաները ծանոթացել են աշխատանքների իրականացման հետ։

ԲԹԿ–ի շահագործումը թույլ կտա բեռներ տեղափոխել Թուրքիայից և ԵՄ–ից դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան ու հակառակ ուղղությամբ։

Այդ երկաթգծի շահագործումը ձեռնտու կլինի նաև Ուզբեկստանի համար` Նավոի լոգիստիկ միջանցքով` Կասպից ծովով դեպի Բաքու, իսկ այնտեղից բեռները ԲԹԿ–ով կտեղափոխվեն Հարավային Եվրոպա։

Ուզբեկստանին հուզող միակ հարցը «գին–որակ» հարաբերակցությունն է, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուզբեկստանը գտնվում է դեպի Չինաստան Մետաքսի ճանապարհի վրա, ապա այդ երկիրը կարող է վերածվել նաև տարանցիկ միջանցքի։