Հարցում. Ադրբեջանցի կանանց 28%-ը տղամարդու կողմից ծեծվելը ճիշտ է համարում
Ադրբեջանցի կանանց մոտ 28%-ը ճիշտ է համարում, որ տղամարդիկ ծեծեն իրենց: Այդ մասին պարզվել է երկրի մի քանի շրջանում անցկացված հարցման արդյունքներն ամփոփելիս:
Ադրբեջանի առողջապահության նախարարության Հասարակության առողջապահության ու ռեֆորմների կենտրոնում միջոցառում է անցկացվել՝ նվիրված բռնություն չգործադրելու համաշխարհային օրվան:
Ադրբեջանական կենտրոնի մեթոդիստ Ռաիսա Ահմեդովան նշել է, որ կանանց շրջանում հարցումն անցկացվել է ընտանեկան բռնության թեմայով, գրում է ԱՊԱ-ն:
«Հարցումն անցկացվել է 18 տարեկանից բարձր տարիքի 400 կնոջ շրջանում: Նրանց հարցրել են կնոջ կարգավիճակի, ինչպես նաև այն մասին, թե արդյոք տղամարդը կնոջը ծեծելու իրավունք ունի այրված ուտելիքի, ամուսնու հետ կոնֆլիկտի, առանց նրան տեղեկացնելու տանից դուրս գալու ու սեռական հարաբերություններից խուսափելու պարագայում: Հարցվողներից ոմանք համաձայնել են, որ նման դեպքերում տղամարդը կարող է հարվածել կնոջը: Ընդհանուր առմամբ, հարցվածների 28%-ը թվարկված դեպքերից մեկում կնոջը ծեծելը տեղին է համարում»,- նշել է Ահմեդովան: