24.11.2024
ՀՀ-ն հանդես է գալիս սպառազինության արտադրությամբ, որը չունի շուկայում անալոգներ. ՊՆ
prev Նախորդ նորություն

10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ. նախագահի խորհրդական

10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


Նրա խոսքով, վերջին 10 տարիներին Արցախում, Հայաստանում և առհասարակ աշխարհում տեղի են ունեցել իրադարձություններ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, քաղաքական լուրջ ցնցումներ, պատերազմական գործողություններ ինչպես Արցախում, այնպես էլ տարածաշրջանում, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել տնտեսական աճի դինամիկայի վրա:

«Նախօրեին Արցախում ամփոփվել է վերջին 10 տարիների տնտեսական զարգացումներն ու արձանագրված ցուցանիշները. ընդհանուր ցուցանիշներն Արցախի մասով բավականին հետաքրքրական են: Եթե 2007 թվականին Արցախի ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017 թվականին խնդիր է դրվել այն հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ»,- գրում է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ աճի նշված բոլոր ցուցանիշներն արտահայտվել են պետական բյուջեի եկամուտների ավելացմամբ՝ 2007թ.-ի 30 մլրդ դրամի փոխարեն 2017թ.-ին այն կհասնի 100 մլրդ դրամի: