24.11.2024
Հռոմի Պապ, Դոնալդ Թրամփ, Սի Ծինփին. ովքե՞ր են շնորհավորել ՀՀ Անկախության տոնը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ

Սեպտեմբերի 21-ին, Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։


Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդը ամենամյա Գլխավոր կոնֆերանսի հետ միասին հանդիսանում է ԱԷՄԳ քաղաքական երկու կառույցներից մեկը։ Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 169 անդամ պետություններից ընդամենը 35-ը։ Խորհուրդը պատասխանատու է ԱԷՄԳ քաղաքականության մեծ մասի ձևավորման համար: Այն մշակում և հանձնարարականներ է տալիս Գլխավոր կոնֆերանսին ԱԷՄԳ գործունեության և բյուջեի վերաբերյալ, պատասխանատու է ԱԷՄԳ ստանդարտների հրապարակման համար, նշանակում է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով Գլխավոր կոնֆերանսի հաստատմանը։


Հայաստանի Հանրապետությունը Կառավարիչների խորհրդում պաշտոնավարելու է երկու տարի՝ սկսած 2017թ․ սեպտեմբերի 25-ից։