Վլադիմիր Պուտինը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինի շնորհավորական հեռագրում նշվում է, որ այս տարի ՌԴ-ն ու ՀՀ-ն տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ «Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրի» կնքման 20-ամյակը:
Պուտինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ողջ սեպկտրում գրացած հաջողությունները, ինչպես նաեւ հայ-ռուսական արդյունավետ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱԿՊ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում:
ՌԴ նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ ապագայում եւս Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ երկկողմ դաշնակցային հարաբերությունները զարգանալու են երկու եղբայրական ժողովուրդների շահերին համահունչ՝ Անդրկովկասում անվտանգության ու կայունության պահպանման հունով: