23.11.2024
Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Ուրուգվայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան
prev Նախորդ նորություն

Հայաստանը մտադիր է ավելի դիվերսիֆիկացնել ԱՄՆ արտահանվող ապրանքային ծածկույթը. փոխնախարար

Հայաստանը մտադիր է ավելի դիվերսիֆիկացնել այն ապրանքային ծածկույթը, որը Հայաստանից արտահանվում է դեպի ԱՄՆ: Այս մասին հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համաժողովին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:


Նրա խոսքով, 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին առևտրաշրջանառությունը դեպի ԱՄՆ կազմել է 91 միլիոն դոլար, ինչը 38 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Փոխնախարարը պարզաբանեց, որ արտահանումը կազմել է մոտ 35 միլիոն դոլար, իսկ ընդհանոր վիճակագրությունը փաստում է, որ 2017 թվականի առաջին 6 ամսվա կտրվածքով արտահանման աճը դեպի ԱՄՆ կազմել է շուրջ 66 տոկոս.


«Սա բավականին տպավորիչ ցուցանիշ է»,- ասել է նա:


Մելքոնյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ արտահանվող ապրանքներն ունեն տրադիցիոն շուկա և Հայաստանն այսօր մտածում է արտահանվող ապրանքի կառուցվածքի էլ ավելի դիվերսիֆիկացման մասին: