22.11.2024
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները գոհ են զարգացում ապրող երկկողմ հարաբերություններից
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպան. Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չի լինի ԵԱՏՄ-ից դուրս գալ

Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա:


«Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»,- ասաց դեսպանն ու հավելեց, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է. Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, և Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում:


Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ դեսպանն ասաց.


«Հայաստանն ազատ կարող է դուրս գալ միության կազմից, սակայն, կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը համաձայն չի լինի, քանի որ տեսնում է այդ միությունում գտնվելու ակնհայտ առավելությունները»,- հավելել է նա: