23.11.2024
Կառավարությունում քննարկվել է Համաշխարհային բանկի պատրաստած «Ապագայի Հայաստանը» զեկույցը
prev Նախորդ նորություն

ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները գոհ են զարգացում ապրող երկկողմ հարաբերություններից

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:


ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում:


Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարևորվեց հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:


Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:


Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ:


Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։