26.11.2024
Ադրբեջանում ազատ են արձակվել «Նարդարանի իրադարձությունների» գործով դատապարտյալները
prev Նախորդ նորություն

Լապշինն այսօր կմեկնի Իսրայել

Ալեքսանդր Լապշինի առողջականը նորմալ է: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ նշելով, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են Բաքվի կենտրոնական կլինիկական հիվանդանոցից:


Նա նշել է, որ Իսրայել տեղափոխվելու բոլոր փաստաթղթերը պատրաստ են և շատ հավանական է, որ բլոգերը հենց այսօր մեկնի Իսրայել:

Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ալեքսանդր Լապշինին: Հրամանագրում նշված է, որ Ալեքսանդր Լապշինին ներում են Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն: 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: